Արմինֆո.Այսօր ՌԴ պետդումայի պատգամավորների պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ, պատմել է Ռուսաստանի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի խորհրդարանական կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
Նա մտահոգություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություների առնչությամբ, ում հետ Ռուսաստանը «կապված է ՀԱՊԿ շրջանակում պարտավորություններով, որտեղ ռուսական բիզնեսը գլխավոր ներդրողն է, եւ որտեղ իրենց զինծառայողներն են՝ ինչպես Գյումրիի ռազմակայանի շրջանակում, այնպես էլ սահմաններին»: Նրա ասելով, ռուսական կողմին մտահոգում է միայն, այն որպեսզի իրավիճակը կարգավորվի իրավական, սահմանադրական հունով: «Մեզ համար անընդունելի են ուժային կամ հեղափոխական լուծումները, քանի որ այդ դեպքում Ռուսաստանն ստիպված կլինի Հայաստանի հետ իր հարաբերությունները կառուցել ոչ թե դե-յուրե, այլ՝ դե—ֆակտո, սա սպառնալիք չէ, սա փաստի արձանագրում է», - հայտարարել է ռուսաստանցի պատգամավորը: Ընդ որում, այդ միտքն ընդգծվել է ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի եւ հայաստանցի գործընկերների հետ հանդիպմանը:
Զատուլինը հաղորդել է, որ հանդիպել է Արցախի նախագահ Բ.Սահակյանի եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռ,Քոչարյանի հետ: Նաեւ ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը չի կայացել, քանի որ նա վիրավորված է ԴԽ անդամ Ռիժկովի իր հասցեին արած արտահայտությունից: Զատուլինը նաեւ կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը չի օգտվի Հայաստանում ստեղծված իրավիճակից ղարաբաղյան հակամարտութան գոտում իրավիճակը սրելու համար, քանի որ դա կհանգեցնի հայ ժողովրդի համախմբման, ինչը Բաքվին ձեռնտու չէ: Անդրադառնալով իրավիճակի հնարավոր զարգացմանը՝ Զատուլինը չի բացառել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնի համար Կարեն Կարապետյանից եւ Նիկոլ Փաշինյանից զատ կարող է առաջադրվել նաեւ Գագիկ Ծառուկյանը: