Արմինֆո. Իջեւանի գլխավոր հրապարակում տեղի է ունեցել «Քայլ արա» շարժման հանրահավաքը, որին մասնակցել են հազարաավոր իջեւանցիներ: Հրապարակում ելույթ ունեցած կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն ու ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարել են, որ միայն Նիկոլ Փաշինյանը պետք է գլխաավորի հայ ժողովրդին: «Այնպիսի մարդիկ, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, եզակի են, նրանք ծնվում են հարյուր տարին մեկ: Մենք պետք է ունենանք ժողովրդավարական երկիր՝ ի դեմս Նիկոլի», - ասել է Սասուն Միքայելյանը՝ վերստին իշխանություններին կոչ անելով հեռանալ:
Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականն առաջին, սակայն ոչ բավարար քայլ է՝ իշխաննության նկատմամբ ժողովրդի լիակատար հաղթանակի համար: Նա համոզմունք է հայտնել, որ այսուհետեւ իշխանությունը չպետք է պատկանի որեւէ կլանի, որեւէ օլիգարխի, այն պետք է պատկանի հայ ժողովրդին: «Հայաստանի յուրաքանչյյուր քաղաքաց պիետք է օգտվի հավասար իրավունքից. այսուհետեւ կամայականության էջը փակված է, բոլորը հավասարապես պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջեւ, եւ դա, առաջին հերթին, վերաբերվելու է իմ մերձավոր շրջապատին», - հայտարարել է Փաշինյանը՝ իշխանություններին կոչ անելով ճանաչել ժողովրդի հաղթանակը:
Նա նաեւ հայտարարել է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ իր հանդիպումների ժամանակ ինքը հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության, սակայն պայմանով, որ ժողովրդի հաղթանակը պետք է ճանաչվի: Փաշինյանն ընդգծել է, որ պատրաստ է ուղիղ երկխոսության ՀՀԿ եւ մյուս խմբակցությունների բոլոր պատգամավորների հետ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու, նրանց լսելու, իր դիրքորոշումը ներկայացնելու համար (այսօր այդպիսի առաջարկությամբ հանդես էր եկել ՀՀԿ պատգամաավոր Սամվել Ֆարմանյանը): «Սակայն մեր հաղթանակն անշրջելի է: Սա առաջին դեպքն է, երբ թուրքերը մեզ նախանձում են, քանի որ մեն քայլ ենք կատարել դեպի ժողովրդավարություն, իսկ նրանք չեն կարող դա իրենց թույլ տալ», - հայտարարել է Փաշինյանը: Նա նաեւ ընդգծել է, որ բոլոր պատգամավորները, անկախ իրենց քաղաքական հայացքներից, բոլոր պաշտոնատար անձինք կարող են եւ պետք է ծառայեն ժողովրդին:
Փաշինյանն Իջեւանի ավագանու խորհրդին երախտագիտություն է հայտնել ժողովրդական շարժմանը միանալու համար, որին աջակցում է բնակչության 90 տոկոսը: Նա հայտարարել է, որ համանման քայլ է ակնկալում Իջեւանի քաղաքապետից, նաեւ տեղական իշխանության մյուս ներկայացուցիչներից: Նա կրկին բոլորին կոչ է արել ապրիլի 29-ին սկսել զանգվածային բողոքի գործողություններ՝ նոր թափով եւ նոր ուժով:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն՝ ինքը, ծնվել է Իջեւանի շրջանում: Իջեւանում հանրահավաքից հետո Փաշինյանն ու իր կողմնակիցները ավտոերթով շարժվել են դեպի Վանաձոր, որտեղ նույնպես նախատեսվում է հանրհավաք: