Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանականների հանդիպումը նշանավորվել է սկանդալով. Ռիժկովը Փաշինյանին «հիմար» է անվանել
Արմինֆո.Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանականների հանդիպումը Երեւանում նշանավորվել է սկանդալով. ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հայ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին «հիմար» է անվանել:
Ռիժկովը նաեւ հայտարարել է, թե Փաշինյանի շարժումը ոչնչով չի տարբերվում ուկրաինական «Մայդանից»: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հակադարձելով Ռիժկովին, փորձել է ռուսաստանցի խորհրդարանականին բացատրել, որ Փաշինյանի գործողություններում աշխարհաքաղաքական համատեքստ չկա, եւ այդ շարժումը բացառապես ազգային շարժում է:
Զոհրաբյանի ելույթն ամենեւին դուր չի եկել ՀՀԿ պատգամավորներին, որոնց սրտին մոտ էր Ռիժկովի հայտարարությունը: ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը հետաքրքրվել է, թե ինչու է Զոհրաբյանը պաշտպանում Փաշինյանին, ինչին ի պատասխան, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները լքել են նիստերի դահլիճը: «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն ստիպած է եղել միայնակ դիմակայել Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ ռուսաստանցի եւ ՀՀԿ-ական պատգամավորների համակաարծիք ելույթին: Մարուքյանը, մասնավորապես, ռուսաստանցի գործընկերներն խորհուրդ է տվել չմիջամտել Հայաստանի ներքին գործերին եւ կոռեկտ լինել իրենց հայտարարություններում:
Հիշեցնենք, որ ՌԴ խորհրդարանական պատվիրակությունը Երեւան է ժամանել տեղում իրավիճակին ծանոթանալու եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ անցկացնելու նպատակով: