


Արմինֆո. Իշխանության մենաշնորհումը եւ ուժեղացող ընդդիմության թերագնահատումը կառավարող ՀՀԿ հիմնական սխալներն են: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը կառավարությունում կայացած ճեպազրույցում:
Նրա ասելով, ուժեղ ընդդիմություն՝ նշանակում է հզոր պետություն: Ընդ որում, Հարությունյանը խոստովանել է, որ իրավիճակը պետք է կարգավորվի միայն քաղաքական եղանակով, այլապես, ճգնաժամը կշարունակվի, ժողվուրդը կրկին դուրս կգա փողոց, եւ երկիրը կհայտնվի փակուղում: «Խնդրի կարգավորման ցանկացած ոչ քաղաքական եղանակ սպառնալիք է երկրի ապագայի համար», - հայտաարել է նա՝ դժվարանալով կանխատեսել իրավիճակի զարգացման ուղիները: Հարությունյանի ասելով, այժմ ընթանում են քաղաքական խորհրդատվություններ:
Միեւնույն ժամանակ, Հարությունյանը հավաստիացրել է, որ իշխանությունները երբեք չեն գնա խնդրի ուժային կարգավորման, եթե ակտիվիստների գործողությունները չեն սպառնում քաղաքացիների կյանքին եւ առողջությանը: «Ցանկացած խաղաղ ցույց գոյության իրավունք ունի: Մենք չենք դիտարկում ակցիաների կասեցման հնարավորություը՝ քանի դեռ դրանք խաղաղ բնույթի են», - ամփոփել է արդարադատության նախարարի պաշտոնակատարը:
Մինչդեռ մեկ շաբաթ առաջ Հարությունյանը հայտարարել էր, թե այն, ինչ կատարվում է Երեւանի փողոցններում, մի շարք գործիչների քաղաքական նկրտումների արդյունք է: «Ինձ մոտ ստեղծվում է տպավորություն, որ ոչ բոլոր ընդդիմադիր գործիչներն են հաշտվել Հայաստանի զարգացման առաջընթաց տեմպերի հետ, քանի որ նրանք արդեն հազիվ թե առաջիկայում երբեւէ իշխանության գալու հնարավորություն ունենան», հայտարարել էր արդարադատության նախարարի պաշտոնակատարը:



