Արմինֆո.Վաղը ժամը 12:00-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում հրավիրել եմ հանդիպման, իշխանության բացառապես խաղաղ փոխանցման ուղղությամբ բանակցությունները շարունակելու համար: Ապրիլի 26-ին կայացած հանրահավաքում այս մասին հայտարարել է «Քայլ արա» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով երկխոսությունը շարունակելու վերաբերյալ Կարապետյանի հայտարարությանը:
«Մեր բանակցությունների վերջին փուլը չկայանավ, քանի որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ Կարեն Կարապետյանը լիազորություն չունի ներկայացնելու իրենց: Երեկ, սակայն, ՀՀԿ-ն որոշեց, որ դա պետք է ներկայացնի հենց Կարեն Կարապետյանը: Հետևաբար, վաղը` ժամը 12.00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ շարունակել բանակցությունները, բայց մեկ պայմանով, որ մեր հանդիպումը պետք է տեղի ունենա մամուլի ներկայությամբ: Մենք ՀՀԿ-ի հետ գաղտնի բանակցելու մտադրություն չունենք, մեր առաջնորդը մեր ժողովուրդն է, և մենք պետք է հաշվետու լինենք միայն նրան», -ասել է Փաշինյանը:
Ինչ վերաբերում է իր հետագա ծրագրերին, պատգամավորը նշեց, որ վաղը բողոքի ակցիա կկազմակերպվի ոչ թե Երևանում, այլ Գյումրիում, իսկ մեկ օր անց`Վանաձորում: «Մեր բոլոր գործողությունները վաղը Երևանում կդադարեցվեն, որպեսզի մեր ակտիվիստների կարողացան հանգստանալ և վերականգնել իրենց ուժերը», - ասել է Փաշինյանը, ցանկացողներին առաջարկելով միանալ դեպի երկրի երկրորդ քաղաք ուղևորությանը:
Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանում ստեղծվել է նոր իշխանություն, ժողովրդի իշխանությունը: Պատգամավորը նշել է, որ երեկ տեղեկություն է ստացվել, որ Երևանում առանց համարանիշների ավտոմեքենաներ են երթևեկում, ինչը խախտում է ճանապարհային կանոնները: «Սակայն, այսօր մեր ակտիվիստներին միջոցով մենք ընդամենը մեկ ժամում կարողացանք լուծել այդ խնդիրը, Երևանում այլևս չկան առանց համարանիշների մեքենաներ: Կարեն Կարապետյանը չկարողացավ լուծել այս խնդիրը, բայց դուք կարողացաք», - ասել է Փաշինյանը:
Փաշինյանը նաև նշել է, որ երեկ Հանրապետության հրապարակում ժողովուրդն իրեն «առաջադրեց» երկրի վարչապետի պաշտոնում: «Բոլորը պետք է հասկանան, որ նպատակը ոչ թե իմ վարչապետությունն է, այլ կոռումպացված համակարգի ոչնչացումը Հայաստանում: Անդրկուլիսյան խաղերի ու գաղտնի պայմանավորվածությունների մասին խոսք անդամ չի կարող լինել», - ասել է պատգամավորը:
«Մենք հուսով ենք, որ խորհրդարանական բոլոր խմբակցությունները հաշվի կառնեն ժողովրդի կամքը և այն կիրագործեն: Մեր հաղթանակը պետք է նշվի նաև օրենքով: Վարչապետի ընտրությունը Հայաստանի խորհրդարանում տեղի կունենա մայիսի 1-ին, այնպես որ, մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը և որպեսզի մայիսի 1-ին արտահայտենք մեր կամքը: Ես ուզում եմ, որպեսզի իմ վարչապետության ընթացքում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա որպես վարչապետ», - ասել է Փաշինյանը:
Փաշինյանը նաև նշել է, որ այսօր քաղաքացիներին կոչ է արել ժամը 16:00-ից բացել բոլոր ճանապարհները և եթե այդ պահին քաղաքում դեռ կան փակ ճանապարհներ, պատգամավորը նրանց կոչ է արել բացել:
Հանրահավաքից հետո ցուցարարները երթով շարժվեցին Երևանի փողոցներով, որից հետո վերադարձան Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի է ունենալու համերգ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ