Արմինֆո.Կրեմլը գոհունակություն է հայտնում այն առնչությամբ, որ իրավիճակը Հայաստանում չի ընթանում ապակայունացման ճանապարհով:
«Առայժմ տեսնում ենք, որ իրավիճակը Հայաստանում չի ընթանում ապակայունացման ճանապարհով, ինչը գոհունակություն է առաջացնում: Այն ամենը, ինչ տեղի է ունենում Երևանում, մեր հայ բարեկամների, գործընկերների և դաշնակիցների ներքին գործն է: Հայաստանը շատ արժեքավոր գործընկեր է մեզ համար, որի հետ ունեն լայն կապեր: Հուսով ենք, որ երկրում կպահպանվի կայունությունը և, ամենագլխավորը, արդեն մոտ ապագայում ի հայտ կգան այն քաղաքական կոնֆիգուրացիայի ուրվագծերը, որը կորոշվի հայ ժողովրդին ներկայացնող բոլոր ուժերի փոխհամաձայնությամբ»,- լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ըստ որում, Պեսկովը տեղին չի համարել Հայաստանի և Ուկրաինայի իրադարձությունները համեմատելը: