Արմինֆո. Միացյալ Նահանգները շնորհակալություն են հայտնում հրաժարական տված Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանին Երևանի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար և ակնկալում են սերտերան համագործակցել Հայաստանի նոր կառավարության հետ: Այդ մաիսն ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Մենք շնորհակալ ենք վարչապետ Սարգսյանին երկար տարիների ծառայության և ԱՄՆ-ի և Հայաստանի ամուր հարաբերություններում նրա ներդրման համար: Ակնկալում ենք, որ նրա իրավահաջորդի որոշման ժողովրդավարական գործընթացը կիրականացվի թափանցիկ՝ Հայաստանի օրենքներին և միջազգային պարտավորություններին համապատասխան: Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ», - ասել է նա:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ