Արմինֆո. «Քայլ արա, մերժիր Սերժին՚ նախաձեռնությունը Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողություններ է սկսել: Նախօրեին ուշ երեկոյան նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել առավոտյան ժամը 8-ից շրջափակել Երևանի տարբեր փողոցներ և մետրոպոլիտենի կայարանները:
Այսօր առավոտյան արդեն հայտարարվել է, որ մետրոյի «Բաղրամյան՚ կայարանը չի աշխատելու, ըստ երևույթին, ԱԺ շենքին մոտենալու հնարավորությունը կանխելու նպատակով, որտեղ վաղը կայանալու է նոր վարչապետի ընտրություն: Առավոտվանից ի վեր ընդդիմադիրները փորձել են շրջափակել մետրոյի «Երիտասարդական՚ կայարանը, սակայն ոստիկանները կանխել են գործողությունը և դուրս բերել ակտիվիստներին: Շրջափակվել է նաև երթևեկությունը որոշ կենտրոնական փողոցներում և Դավիթաշենի կամրջով: Փակ է Մաշտոցի պողոտան և մետրոյի «Բարեկամություն՚ կայարանը: Ակցիաներին միացել է Գյումրին: Ընդդիմության շարժման հետ համերաշխություն են հայտնել բազմաթիվ մշակույթի գործիչներ: Մասնավորապես, ԱՄՆ-ից ակտիվիստներին է դիմել աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը, ով զորակցություն է հայտնել ընդդիմադիրի շարժմանը, համոզմունք հայտնելով, որ միակուսակցական կառավարությումը Հայաստանում անթույլատրելի է: Ընդդիմադիրներին զորակցություն են հայտնել նաև Սփյուռքի որոշ կազմակերպություններ, մասնավորապես, Եվրոպայի հայերի կոնգրեսը:
Այս օրերին Եվրոպայի մի շարք քազաքներում գործողություններ են անցկացվել ի աջակցություն հայաստանի ընդիմադիրների: Փաշինյանի նախաձեռնությանը հարել են «Ժառանգության՚ հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ «Ազատ դեմոկրատների՚ նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել է, որ չկա այնպիսի ընդդիմադիր, որ այսօր չպետք է կանգնած լիներ Ֆրանսիայի հրապարակում: Ընդդիմադիրների զորակցություն են հայտնել կալանավորված «Սասնա Ծռերրը՚: ԱրմԻնֆո-ի տվյալներով, իշխանություններն առայժմ մտադիր չեն դիմել որևէ գործողությունների: Նրանք սպասում են ընդդիմության կողմից առաջին սադրանքներին: