


Արմինֆո. ՀՅԴ գերագույն մարմնի երկօրյա նիստում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր, կուսակցության անցյալ տարիների գործունեությունը, օրակարգում առկա հարցերն ու մարտահրավերները:
Մարտի 28-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Նա նշել է, որ նիստի ընթացքում հաստատվել է կուսակցության որդեգրած քաղաքական գիծը: Համբարձումյանի ասելով, հաստատվել են նաև երկրում սոցիալական վերափոխումների իրագործմանն առնչվող հարցեր, մասնավորապես, նոր աշխատատեղերի ստեղծումը, ժողովրդավարության ամրապնդումը, ինչպես նաև իշխանությունների հանդեպ Հայաստանի քաղաքացիների վստահության մակարդակի բարձրացումը:
Անդրադառնալով ՀՅԴ գերագույն մարմնի նոր կազմին` Համբարձումյանը նշել է, որ մարմինն այժմ բաղկացած է 9 մարդուց` նախկին 13-ի փոխարեն, ընդ որում, 6-ը նոր սերդնի ներկայացուցիչներ են: «Այդպիսով, կուսակցության երիտասարդ ներկայացուցիչներին ընտրելով Գերագույն մարմին, մենք մեզ համար արժանի հերթափոխ ենք պատրաստում: Բացի այդ, քանի որ մեր կուսակցության ներկայացուցիչներն ԱԺ-ում և կառավարությունում շատ զբաղված են և չեն կարողանում բավականաչափ ժամանակ տրամադրել կուսակցական գործերին, մենք որոշել ենք, որ այդպիսով մեզ կհաջողվի որոշակի բեռ վերցնել նրանց ուսերից՚, - եզրափակել է Համբարձումյանը:
Հավելենք, որ ՀՅԴ գերագույն խորհրդի 21-րդ նիստում Գերագույն մարմնի կազմում ընտրվել են Արսեն Համբաձումյանը, Հրաչ Թադևոսյանը, Իշխան Սաղաթելյանը, Արթուր Եղիազարյանը, Սիմոն Սիմոնյանը, Սպարտակ Ղարաբաղցյանը, Վահանգ Մատինյանը, Արթուր Ղազարյանը, Կարեն Մնացականյանը:



