


Արմինֆո.«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսուհետ կունենա գլխավոր քարտուղար և քաղաքական խորհրդի հինգ փոխնախագահներ: Համապատասխան որոշում ընդունվել է
կուսակցության քաղաքական խորհրդի՝ նախօրեին կայացած նիստում։
Ինչպես տեղեկացնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը, քաղաքական խորհուրդը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, քաղաքական խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկով, ընտրել է կուսակցության քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար եւ քաղաքական խորհրդի հինգ փոխնախագահներ։ ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, փոխնախագահներ՝ Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Արմեն Արզումանյանը։ Միքայել Մելքումյանը` ծրագրային-գաղափարական հարցերով փոխնախագահ, Սերգեյ Բագրատյանը` կուսակցական-կազմակերպչական հարցերով փոխնախագահ, Վարդան Վարդանյանը` տարածքային կառույցների հետ աշխատանքը համակարգող փոխնախագահ, Վահե Էնֆիաջյանը՝ երիտասարդության և կուսակցական կադրային ռեսուրսները համակարգող փոխնախագահ, Արմեն Արզումանյանը՝ արտաքին քաղաքական հարցերով փոխնախագահ։



