Արմինֆո. ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը չի բացառել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերսկման հնարավորությունը:
Ըստ որում, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ Զատուլինն ափսոսանք է հայտնել ՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ձախողման հետ կապված: «Դրա պատճառը, կարծում եմ, Էրդողանի որդեգրած ճանապարհն է: Էրդողանն ընտրել է ավելի ազգայնական ճանապարհ, և դրա հետ է կապված հայ-թուրքական արձանագրությունների «տխուր» ճակատագիրը»,- ընդգծել է Զատուլինը:
Ըստ որում, պատգամավորը նշել է, որ «աշխարհում ամեն բան փոխվում է»՝ հիշեցնելով ռուս-թուրքական հարաբերություններում վերջին լարվածությունը: «Սակայն, հիմա իրավիճակը կարգավորվել է, այնպես որ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես կարող է փոփոխություններ կրել»,- ասել է Զատուլինը: