Արմինֆո.ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պիտեր Սվիտալսկին լավատեսորեն է տրամադրված Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի վավերացման և իրականացման առումով, որն ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացվել է Հայաստանի Եվրոպացի բարեկամներ (ՀԵԲ) մամլո ծառայությունից, կայացած ճեպազրույցի ժամանակ Սվիտալսկին, մասնավորապես, նշել է. «Մենք ունենք հստակ ազդակներ, որ համաձայնագիրը բարեխղճորեն կիրականացվի»:
Դիվանագետն ավելացրել է, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն Արևելյան գործընկերության ամենափոքր երկիրն է, դա առավել է հետաքրքրում է ԵՄ-ին:
Միևնույն ժամանակ, Սվիտալսկին կարծում է, որ համաձայնագիրը կարող է ծառայել որպես ներքին բարեփոխումների կատալիզատոր, որոնք անհրաժեշտ են խթանելու Հայաստանի տնտեսական ներուժը: «Հայաստանն ունի աճի և բարգավաճման բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, մասնավորապես, ինտելեկտ և մարդկային կապիտալ: Բայց կայուն տնտեսական զարգացման համար պահանջվում են փոփոխություններ: Այսօր դրան խոչընդոտում են չափից ավելի կարգավորված ու մենաշնորհված համակարգը, որը խոչընդոտներ է ստեղծում երիտասարդ հայ ձեռնարկատերերի համար, իսկ վերջին հաշվով, ստիպում է նրանց հեռանալ երկրից», - ասել է դեսպանը:
Միջոցառմանը մասնակցել են ԵՄ կառույցների, դիվանագիտական կորպուսի, միջազգային ՀԿ-ների, հետազոտական համայնքի և լրատվամիջոցների ավելի քան 40 ներկայացուցիչներ: Նիստում քննարկվել են նաև հարցեր գենդերային անհավասարության, ներգաղթի, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման և այլ հարցեր: