Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի «Հմեյմիմ» օդանավակայանում վայրէջքի ժամանակ ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանը խնդրել է անձամբ իր և հայ ժողովրդի անունից զոհվածների հարազատներին փոխանցել խորը ցավակցություններ և կարեկցանքի խոսքեր:
Նշենք, որ մարտի 6-ին Սիրիայում վթարի է ենթարկվել Ան-26 ռուսական տրանսպորտային ինքնաթիռը:
Օդանավում գտնվել են ռուս զինվորականներ՝ 33 ուղևոր և անձնակազմի վեց անդամ, բոլորը զոհվել են: Ինքնաթիռը թռիչք էր կատարում Հալեպից Հմեյնիմ: