Արմինֆո. Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է անցկացվել Սումգաիթի ջարդերի 30-րդ տարելիցի առնչությամբ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA), բողոքի ակցիան կազմակերպել էին ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները:
Ցուցարարների ձեռքերում եղել են «Կանգնեցրեք Ալիևին», «Սումգաիթ 30» և «Արցախը Հայաստան է» գրությամբ պաստառներ:
Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 26-29-ը Ադրբեջանի Սումգաիթ քաղաքում հայերի ջարդերը նորագույն խորհրդային պատմության առաջին էթնիկ բռնության զանգվածային պաթյունն էր, որը հանգեցրեց Ադրբեջանից փախստականների առաջին հոսքին դեպի Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Եռօրյա ջարդերի
ընթացքում սպանվեց 53 մարդ, մի քանի տասնյակ մարդ վիրավորվեց: