Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 27-ին հերթական նստաշրջանից անմիջապես հետո արտահերթ նիստ կանցկացնի: Այդ մասին որոշում ընդունվել է կառավարության փետրվարի 15-ի նիստի ընթացքում:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, հայտարարել է, որ արտահերթ նիստի օրակարգն արդեն հրապարակված է: «Եթե դիտողություններ լինեն, կխնդրեմ երկու օր, որ մեր գործընկերները լրամշակեն այն: Խոսքը վերաբերում է այն օրենսդրական փոփոխություններին, որոնք կապված են նոր Սահմանադրության՝ ամբողջ ուժով գործելու հետ»,- դիմել է Դավիթ Հարությունյանը վարչապետին:
Մինչդեռ գործադիր մարմնի կայքում զետեղված որոշման նախագծում օրակարգի մասին տեղեկատվությունը գտնել չի հաջողվել:
Սակայն, ԱրմԻնֆո-ի տեղեկատվության համաձայն, արտահերթ նիստի օրակարգի հիմնական հարցը Հայաստանի նախագահական ընտրություններն են, որոնք նախատեսված են մարտի 2-ին: