Արմինֆո. Ռուսաստանի գործարարների նկատմամբ ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցները շոշափում են Հայաստանն ու նրա տնտեսության տարբեր ոլորտներ:
Հունվարի 31-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀՇ վարչության անդամ, արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Փորձագետը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները նախաձեռնվել են ոչ թե Մոսկվայի նկատմամբ ճնշում գործադրելու, նրան հաղթելու ցանկությամբ, այլ` «Ղրիմի զավթման՚ պատճառով Ուկրաինայում Ռուսաստանի «ագրեսիվ գործողությունների՚ և նրա վարած կիբեռպատերազմի առնչությամբ: «Հայաստանը պետք
է ավելի ուշադիր հտևի գործընթացներին, այն բանին, թե ինչ պատճառներով են սահմանվում Ռուսաստանի նկատմամբ այս կամ այն պատժամիջոցները: Ավելին, միջազգային հարթակներում պետք է ձեռնպահ մնա այն փաստաթղթերը պաշտպանելուց, որոնք հակաուկրաինական երանգ ունեն՚, - ասել է նա: Ընդ որում, Իգիթյանը հավելել է, որ Հայաստանը պետք է վարի ավելի հեռատես քաղաքականություն և դա անի այնպես, որ իր հետ հաշվի նստի հենց ն ույն Ռուսաստանը:
Նշենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախապատրաստել է «կրեմլյան զեկույց՚, որում ներառվել է 210 մարդ` Ռուսաստանի 114 խոշոր պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաև Ֆորբսի միլիարդատերերի ցուցակի ռուսական մասի առաջին 96 գործարարները:
«Կրեմլյան ցուցակում՚ են հայտնվել նաև երեք ռուսաստանահայ գործարարներ` խոշորագույն «Մագնիտ՚ մանրածախ ցանցի համասեփականատեր Սերգեյ Գալիցկին (գտնվում է 2017 թ. հրապարակված Ֆորբսի միլիարդատերերի ցուցակի ռուսական մասի 18-րդ հորիզոնականում), «Տաշիր՚ ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը (32-րդ հորիզոնական), «Ռոսգոսստրախի՚ համասեփականատեր
Դանիլ Խաչատուրովը (48-րդ հորիզոնական):
Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ հակառակորդներին հակազդեցության մասին օրենքի (CAATSA) համաձայն, 2018 թվականի հունվարի 29-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարտավոր էր Կոնգրեսին զեկույց ներկայացնել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների մասին: Փաստաթուղթը պետք է ներառեր տեղեկատվություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այդ անձանց հարաբերությունների, կոռուպցիայի հետ նրանց առնչության, նրանց մաքուր կապիտալի և եկամտի աղբյուրների, ինչպես նաև ազգականների ու հարազատների ակտիվների վերաբերյալ: Առանձին փաստաթուղթ նվիրված կլինի Ռուսաստանի պետական պարտքում ամերիկյան ներդրումներն արգելելու հնարավորությանը: