Արմինֆո. Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում ՄԱԿ-ից Ադրկովկասի շուրջ ժնևյան քննարկումների համանախագահի պաշտոնակատար Լևենտ
Բիլմանի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը:
Ինչպես հաղորդել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հատուկ ուշադրություն է դարձվել Անդրկովկասում անվտանգության և կայունության շուրջ ժնևյան քննարկումներին:
Հաղորդագրության համաձայն, Բիլմանին ընդունել են նաև Ռուսաստանի ԱԳՆ պրոֆիլային վարչությունների ներկայացուցիչները: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ուկրաինայի արևելքում առկա իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող այլ հարցեր` հակամարտությունների կանխարգելման գործում ՄԱԿ դերի շեշտադրմամբ :