Արմինֆո. Հայաստանում հակաահաբեկչական գործողությունները ղեկավարելու իրավունքը երկրի նախագահից կանցնի վարչապետին: Հունվարի 17-ին ԱԺ նիստում առաջին
ընթերցմամբ համապատասխան փոփոխություն է կատարվել «Ահաբեկչության դեմ պայքարի մասին՚ օրենքում:
Արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի ասելով, 2018 թվականի ապրիլից երկրի նախագահի շատ լիազորություններ կանցնեն վարչապետին, այդ թվում` ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցերը: Այդ դրույթը համապաատսխանում է երկրի նոր սահմանադրության պահանջներին: