Արմինֆո. Էստոնիան դարձավ Եվրամիության առաջին երկիրը, որը
վավերացրեց Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը:
ՀՀ ԱԳՆ տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Էստոնիան ավարտել է ԵՄ-ի և Հայաստանի միջև կնքված պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը: Այս մասին տեղեկացրել է երկրի արտաքին գործերի նախարարությունը:
Նշենք, որ Էստոնիայում նման համաձայնագրերի վավերացման ընթացակարգն իրականացնում է ոչ թե խորհրդարանը, այլ երկրի կառավարությունը`հեշտացված ռեժիմով:
ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրն ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում, Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: