Արմինֆո.Ռուսաստանը և Թուրքիան միշտ եղել և կլինեն մրցակիցներ Հարավային Կովկասում ազդեցության ոլորտի համար, երկու երկրների շահերն այդ տարածաշրջանում խաչվում են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, չնայած երկու երկրների հարաբերություններում որոշակի թվացյալ ջերմացմանը՝ նրանք չեն կարող դաշնակիցներ լինել՝ հատկապես Հարավային Կովկասի տրածաշրջանում, որտեղ վերջիններիս մրցակցությունը հաճախ հասնում է առճակատման: Որպես ապացույց՝ նա նշել է այն փաստը, որ Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումները տարբերվում են բոլոր տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային հակամարտությունների առնչությամբ՝ ղարաբաղյան հակամարտությունից մինչև Սիրիայի ու Ղրիմի հակամարտությունը: «Ակնհայտ է մեկ բան. Ռուսաստանը երբեք Հարավային Կովկասում իր դիրքերը Թուրքիային չի զիջի»,- ասել է փոխխոսնակը: