Արմինֆո. «Ես հնարավորություն ունեցա մասնակցելու «Մանդարին» առաջին միջոցառմանը, որը տեղի է ունեցել 2013 թվականին, Մագադանում: Իսկ այսօր մեր առաջին նմանատիպ միջոցառումն անցկացնում ենք Հայաստանում: Ամենակարևորը, երեխաներին նվիրել ուրախություն և ապահովել նրանց համար Ամանորյա տոնական տրամադրություն», - այս մասին դեկտեմբերի 26-ին, «Մանդարին» միջոցառման ժամանակ, հայտարարել է «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովը:
Միջոցառումը կոչվում է «Մանդարին» և անցկացվում է «Պոլիմետալ» ընկերության կորպորատիվ բարեգործության շրջանակներում, որը ներառում է բարեգործական ակցիաներ, ինչպես նաև աշխատակիցների կողմից բարեգործություն, ձեռնարկության կազմակերպչական աջակցությամբ և համակարգմամբ:
Միջոցառման շրջանակներում «Ընտանեկան և երեխայի աջակցության կենտրոնի» 40 երեխա ստացել է նվերներ` Ձմեռ պապի և Ձյունանուշի կողմից, որոնք պատրաստվել էին Կապանի ԼՀԿ երեխաների համար: Կենտրոնի աշակերտները, հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքի երեխաները, նամակ են գրել Ձմեռ պապին: Մանուկների ցանկությունները տարբեր էին`հեծանիվ, հեռախոս, ձմեռ, սպորտային հագուստ և այլն:
«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ սոցիալական գործունեության շրջանակներում իրականացվող ծրագրերը ներառում են նաև բարեգործական գործողություններ ձեռնարկության կողմից, որի ընդհանուր ծավալը 2017 թվականին գերազանցել է 50 միլիոն դրամը, իսկ Կապանի համայնքի հետ սոցիալական գործընկերությունը, որի շրջանակներում ստորագրվել է սոցիալ-տնտեսական համագործակցությունը համաձայնագիրը համայնքի հետ և 2017 -ին համայնքում ներդրվել է 115 մլն դրամ: 2017-ին Սյունիքի մարզում «Պոլիմետալ» -ի ընդհանուր սոցիալական ներդրումները գերազանցում են 190 մլն դրամը:
Ընկերությունը միջոցները ներդնում է սոցիալական նախագծերին`ի լրումն օրենքով սահմանված պարտականությունների լիարժեք իրականացման: Մասնավորապես, ՀՀ պետական բյուջեին հարկային և այլ պարտադիր վճարները 2017 թվականի 9 ամիսների ընթացքում կազմել են շուրջ 4.6 մլրդ դրամ:
Նշենք, որ «Պոլիմետալ» -ը Ռուսաստանի, Ղազախստանի և Հայաստանի ոսկի և արծաթ արդյունահանող առաջատար ընկերություններից է: Հիմնադրվել է 1998 թվականին: Ունի խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունների երկրաբանական ուսումնասիրության, նախագծման, շինարարության և շահագործման 19 տարվա փորձ: Երկրաբանական հետախուզումից մինչև շահագործման աշխատանքների ամբողջ համալիրը կազմակերպում է ինքնուրույն:
Հիշեցնենք, որ «Պոլիմետալ» ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2015 թվականին, ձեռք բերելով Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկեբեր հանքավայրը: Ընկերությունը շահագործում է նաև Կապանի հարստացման կոմբինատը (Կապանի ԼՀԿ), որը ձեռք է բերել 2016 թվականի ապրիլին: «Պոլիմետալ»-ն աշխարհի խոշորագույն առաջնային արծաթ արտադրողներից է, հանդիսանում է Ռուսաստանի ոսկիհանքարդյունահանող առաջատար երեք ընկերություններից մեկը: Այն իրականացնում է թանկարժեք մետաղների արդյունահանում, ինչպես նաև երկրաբանական հետազոտություններ Ռուսաստանում, Ղազախստանում և Հայաստանում: Պոլիմետալն ինքնուրույն իրականացնում է հանքավայրերի շահագործումը, սկսած երկրաբանական ուսումնասիրությունից մինչև շահագործում: Ռազմավարության առանցքային տարրը վերամշակման կենտրոնների ստեղծումն է (hubs), որոնք հնարավորություն են տալիս առավել արդյունավետ և պատասխանատու օգտագործել ֆինանսական և մարդկային ռեսուրսները, նպաստել ներդրված կապիտալի եկամտաբերության աճին: 2011-ի նոյեմբերին Պոլիմետալը, առաջինը ռուսական ընկերություններից, պրեմիում ցուցակում անցավ Լոնդոնի ֆոնդային բորսայում (թիքքեր POLY):