Արմինֆո.Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանի դաշնակյց պետությունները, այդ թվում նաև Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունեն շփումներ զարգացնել այլ երկրների և միությունների հետ: Նրա ասելով, դա միանգամայն բնական է 21-րդ դարում:
«Մենք երբեք մեր հարևաններին և դաշնակիցներին չենք դրել ընտրության առջև. «դուք ում հետ եք, մեզ` թե նրանց՚: Սակայն մենք իրավունք ունենք ակնկալել դաշնակցային հարաբերությունների առաջնայնություն՚, - ասել է Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ՚ թերթում հրապարակված հարցազրույցում` պատասխանելով Հայաստանի ու Եվրամիության միջև նոր համաձայնագրի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքին առնչվող հարցին:
Ընդ որում, Ռուսաստանի փոխարտգործնախարարն ընդգծել է, թե այն պայմանավորվածությունները, որոնք ստորագրվում են այլ ձևաչափերով, ներառյալ ԵՄ «Արևելյան գործընկերությունը՚, չպետք է խախտեն այն պարտավորությունները, որոնց մասին երկրներն ավելի վաղ պայմանավորվել էին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերույթյան՚ գագաթնաժողովում Հայաստանն ու Եվրամիությունն ստորագրել են ընդլայնված և համապարփակ գործընկերույթյան շուրջ նոր համաձայնագիր: