


Արմինֆո. ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի առաջատար մասնագետ Գրիգոր Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեղադրանքով: Այդ մասին տեղեկացնում է Դատական տեղեկատվական համակարգը:
Հաղորդագրության համաձայն, Գրիգորյանը 2017թ. հուլիսին ծանոթացել է ՀՀ քաղաքացի Վահագն Դավթյանի հետ, ով մտադիր էր ընտանիքով ԱՄՆ տեղափոխվել: Գրիգորյանը հավաստիացրել է Դավթյանին, որ 30 հազար ԱՄՆ դոլարի դիմաց կարող է «կազմակերպել» ԱՄՆ-ում «գրին քարտե ստանալը: Արդյունքում Գրիգորյանը Դավթյանից ստացել է 7 մլն 173 հազար դրամ (շուրջ $15 հազար), սակայն գրին քարտ ստանալու հարցում որևէ աջակցություն Դավթյանին ցույց չի տվել:
Գործը ներկայումս գտնվում է Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշենք, որ ավելի վաղ Գրիգորյանն աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում, Ազգային ժողովում



