Արմինֆո.ԵՄ-ի հետ Հայաստանի վիզային ռեժիմի ազատականացումն իրավունք չէ, դա արտոնություն է: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Ըստ նրա, Հայաստան-ԵՄ միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ենթադրում է պայմաններ, Հայաստանի կողմից որոնց իրականացումը թույլ կտա ազատականացնել վիզային ռեժիմը ԵՄ երկրների հետ: Նա նշել է, որ այդ խնդիրը կախված է բացառապես Հայաստանից և հայ գործընկերներին սպասվում է ծանր աշխատանք: «Բարեկամական Եվրոպան - ասել է դեսպանը, - պետք է լսի ձեր ձայնը, պետք է համոզվի, որ դուք ինքներդ հետաքրքրված եք ազատ տեղաշարժվելու հարցում, որ դուք եվրոպացիներ եք, ովքեր կիսում են եվրոպական արժեքները, ապրում եվրոպական ստանդարտներով, մտածում ինչպես եվրոպացի: «Սա է այն, ինչը պետք է բխի ձեզանից - Հայաստանի քաղաքացիներից», - ընդգծել է դիվանագետը: «Վրաստանի փորձից կարող եմ ասել, որ դա կպահանջի ծանր աշխատանք, ինչպես նաև հավատ դեպի Եվրոպան»:
Դիվանագետը նաև ընդգծել է, որ վիզային ռեժիմի ազատականացման ճանապարհին կան որոշակի իրավական և վարչական հարցեր: «Բայց ամենակարևորը`շարունակել աշխատել այդ ուղղությամբ», - ընդգծել է դիվանագետը: