Արմինֆո.ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը Հայաստանի «և` և՚ քաղաքականության վերադառնալու միտման արտացոլում է` «կամ` կամի՚ փոխարեն: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության՚ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանն ստորագրել է Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը: Համաձայնագրի ներքո ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մագերինին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ:
«Նման քաղաքականության միջոցով մեր երկիրն իրոք ի զորու է կապող օղակի դեր խաղալ հենց նույն ԵՄ և ԵԱՏՄ միջև, հատկապես` Ռուսաստանի և Արևմուտքի միջև չթուլացող լուրջ հակասությունների ֆոնին: Պետք չէ թերագնահատել նաև մեր մյուս հարևանի` Իրանի ԵՄ հետ համագործակցության ձգտումը: Ինձ թվում է, որ Հայաստանն ասելու և առաջարկելու բան ունի նաև գլոբալ քաղաքականության այդ վեկտորում՚, - նշել է նա:
Իսկ Ադրբեջանի համար համաձայնագրի «ղարաբաղյան՚ ձևակերպումները, քաղաքագետի գնահատմամբ, դարձան իրական տապալում, քանի որ Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում, որը նախապատրաստվում է ստորագրման 2018 թվականի ամռանը, արդեն չեն կարող լինել Հայաստանի հետ համաձայնագրի ձևակերպումներից տարբեր ձևակերպումներ:
Ընդհանուր առմամբ, Գրիգորյանը համաձայնագիրը գնահատում է որպես լուրջ փաստաթուղթ, որը զարգացման և նվաճումների այլընտրանքային հնարավորություններ է ընձեռում Հայաստանին: Նման ոլորտների թվում քաղաքագետը նշել է էներգետիկան, փոքր և միջին բիզնեսը, կոռուպցիայի, մենաշնորհատիրության դեմ պայքարը, ինչպես նաև դատարանների բարեփոխումն ու ավելի անկախությունը, ինչը, նրա կարծիքով, կհանգեցնի Հայաստանում ներդրումների աճի:
Համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրն արդեն դարձել է հանրության սեփականությունը: 357 էջանոց փաստաթղթում շեշտը դրված է Հայաստանում արդարության, ազատության և անվտանգության հաստատման և ամրապնդման; Սահմանադրության և դատական համակարգի բարեփոխման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման վրա՝ Եվրամիության կողմից Հայաստանում տարբեր նախագծերի ֆինանսավորման պայմանով: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Հայաստանի և ԵՄ անդամ 28 երկրների խորհրդարաններում վավերացումից հետո։