


Արմինֆո. Սեպտեմբերի 14-ին Երևանում՝ «Թուֆենկյանե հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունն առերևույթ կատարելու համար հետախուզվող 2 անձանց Վրաստանից Հայաստան տեղափոխելու համար միջնորդություններ է ուղարկվել Վրաստան:
Այս մասին «Ֆեյսբուքիե իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:
««Թուֆենկյանե հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունն առերևույթ կատարելու համար հետախուզվող երկու անձանց Վրաստանից Հայաստան տեղափոխելու հետ կապված հարցերով տեղեկացնում եմ, որ ՀՀ դատախազությունը սահմանված կարգով արդեն վերոնշյալ անձանց քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություններ է ուղարկել Վրաստանի Դատախազությունե,-գրել է Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Երեւանի կենտրոնում՝ «Թուֆենկյանե հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը և Ռաֆիկ Խաչատրյանը «Մակարով» ատրճանակից և «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ էին արձակել երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ մարդ սպանվել էր, մյուսը՝ վիրավորվել։ Հարուցված քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 22-ին ձերբակալվել էր Ռաֆիկ Խաչատրյանը: Ալբերտ Բլբուլյանի և Արմեն Կարադավիդովի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:


