


Արմինֆո. «Եվրամիությունը 2018 թվին կապահովի Հայաստանին 11 մլն եվրոյի դրամաշնորհային բյուջետային աջակցություն` 4 հիմնական ծրագրերի իրագործման համար՚, - հայտարարել է ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը` եվրաինտեգրման հարցերի և ֆինանսվարկային ու բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում: Նրա ասելով, այդ դրամաշնորհային ծրագրերը ներառում են այնպիսի բնագավառներ, ինչպես մարդու իրավունքների ապահովման և պաշտպաննության ոլորտը, պետական ֆինանսների բնագավառի բարեփոխումները, ինչպես նաև քաղաքացիների մասնագիտական վերակողմնորոշման և որակավորման բարձրացման ոլորտը` աշխատանքի շուկայում պահանջարկին համապատասխանելու համար: «Դրանով իսկ` Եվրամիությունը պատրաստ է աջակցել տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի կառավարության մտադրության իրագործմանը՚, - ընդգծել է փոխնախարարը:



