Արմինֆո. Ռուսաստանցի սահմանապահները 1700 կգ մաքսանենգ ոչխարի դմակ են հայտնաբերել հայ-թուրքական պետական սահմանի մոտ: Ինչպես հաղորդել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 30-ին Արմավիրի սահմանապահ ջոկատի զինծառայողներն Արաքսի ափին, պետական սահմանի անմիջական հարևանությամբ հայտնաբերել են ավելի քան 40 պոլիեթիլենային տոպրակներով ոչխարի դմակ: «Հայտնաբերված «ապրանքի՚ ընդհաննուր քաշը 1700 կգ է: Դեպքի վայրի զննության ընթացքում թփերի մեջ հայտնաբերվել են նոր ռետինե նավակ և կապրոնե ճոպան: Ըստ նախնական տվյալների, ահայտ անձինք ծրագրել են իրականցնել մաքսանենգ «ապրանքի՚ փոխադրում սահմանից այն կողմ: Դեպքի վայր են հրավիրվել Հայաստանի ԱԱԾ աշխատակիցներ: Այժմ իրավասու մարմիններն անցկացնում են այն անձանց պարզելու համալիր միջոցառումներ, որոնք մեղսակից են իրավախախտմանը՚, - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում: