Արմինֆո.ԱԺ պատգամավորները հոկտեմբերի 27-ի նիստում մեկ րոպե լռությամբ հարգել են 1999 թվականին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը: Այն ժամանակ խորհրդարանի շենք ներխուժած զինված խումբը գնդակահարեց ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնիդ Պետրոսյանին և պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին և Հենրիկ Աբրահամյանին:
Ահաբեկչական խմբի անդամների նկատմամբ դատավարությունն սկսվեց 2001 թվականի փետրվարի 15-ին և շարունակվեց երեք տարի: 2003 թվականի դեկտեմբերի 2-ին խմբի անդամներ Նաիրի և Կարեն Հունանյանները, Էդիկ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը (2004 թվականին մահացել է կալանավայրում, ըստ պաշտոնական վարկածի` ինքնասպանություն է գործել), Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման, Համլետ Ստեփանյանը` 14 տարի ազատազրկման (2010 թվականին դիակը հայտնաբերվել է «Նուբարաշեն՚ ՔԿՀ-ում` սեփական անկողնում): Նրանք բոլորը մեղավոր ճանաչվեցին հայրենիքի դավաճանության և ահաբեկչության համար: ՀՀ վճռաբեկ դատարանը դատավճիսռ ուժի մեջ է թողել: