Արմինֆո.Ներկայումս Հայաստանում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման գործընթացն կրում է կեղծ բնույթ: Այս մասին երկրի խորհրդարանի ամբիոնից հայտարարել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը:
Իրավիճակն ինչ-որ կերպ շտկելու համար կառավարությունը մշակել է ոլորտը կարգավորող օրինագիծ: Նրա խոսքով, փաստաթղթով սահմանված է այն տեխնիկական ծառայությունների ցանկը, որոնցով պետք է անցնեն մեքենաները: «Կեղծ տեղեկանքների տրամադրումից խուսափելու համար, ինչն արվում այսօր, համակարգը կավտոմատացվի, տեղեկանքը կլինի էլեկտրոնային, և համակարգը տեղեկանքը կտրամադրիր միայն այն բանից հետո, երբ ավտոմեքենան անցնի անհրաժեշտ տեխնիկական զննումը», - բացատրել է նախարարը:
Նշենք, որ ներկայումս Հայաստանում գործում է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննման վճարովի համակարգը, որը, սակայն, կրում է կեղծ բնույթ: Վարորդները, բանկում վճարելով տեխզննման համար նախատեսված գումարը և ստանալով անդորրագիրը, հետագայում չեն օգտվում այդ ծառայությունից: Տեխզննման գումարը կախված է մեքենայի ապրանքանիշից և արտադրության տարեթվից:
Նախարարը չի շրջանցել նաև աջ ղեկով մեքենաների հարցը: Ըստ Մարտիրոսյանի, նման մեքենաները վտանգավոր են, քանի որ դրանց մասնակցությամբ արձանագրվում են բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ (չնայած մինչ օրս որևէ պաշտոնական վիճակագրություն չի ներկայացվել): «Այս կապակցությամբ մենք մտադիր ենք կարգավորել այս հարցն օրենսդրական մակարդակով, այսինքն, արգելել այդ ավտոմեքենաների ներկրումը և շահագործումը Հայաստանում: Իսկ աջ ղեկով մեքենաների սեփականատերերին ժամանակ կտրվի`փոխելու ղեկի տեղը», - ասել է նախարարը: