Արմինֆո. Հայաստանի արտգործնախարարությունը չի ցանկանում մեկնաբանել Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում «Կովկաս՚ ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի թեկնածության շուրջ ագրեմանի մերժման մասին շրջանառվող տեղեկատվությունը:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, մասնավորապես, հայտարարել է, որ չի ցանկանում անդրադառնալ կոնկրետ հարցին, ընդսմին հավելելով, որ դիվանագիտական պրակտիկայում ագրեմանի գործընթացը հրապարակային չէ, ուստի արտգործնախարարությունը երբևիցե որևիցե մեկնաբանություն, հերքում կամ հաստատում այդ գործընթացների վերաբերյալ չի արել, և այս սկզբունքին համապատասխան հետագայում ևս հրապարակայնորեն չի արձագանքելու որևիցե ագրեմանի վերաբերյալ լուրերի: «Բոլոր մնացած հրապարակումները բամբասանքների շարքից են», հավաստիացրել է Բալայանը:
Թբիլիսիի կողմից իրեն առնչվող ագրեմանի մերժման վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումների առնչությամբ Մինասյանից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել:
Արմինֆո. Դեսպանների նշանակման և հետ կանչման ընթացակարգը կարգավորվում է սահմանադրությամբ և օրենքով: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, մենկաբանելով հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերը, թե Վրաստանի իշխանությունները հրաժարվում են ագրեման տրամադրել Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի նշանակմանը: