


Արմինֆո.ԱՄՆ շարունակում է կողմերի դիրքորոշումների մերձեցման միջոցով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը նպատակաուղղված իր գործունեությունը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: Նա նաև հավելել է, որ նման գործուենության հիմնական ուղղություններից մեկը հարկադրաբար տեղահանվածների վիճակի բարելավումն է:
«ԱՄՆ դեսպանությունն Ադրբեջանի կառավարության հետ համատեղ անշեղորեն ջանքեր կկիրառի հարկադրաբար տեղահանվածներին աջակցելու համար: Այսօրվա դրությամբ, Միացյալ Նահանգները 115 մլն դոլար են հատկացրել հարկադրաբար տեղահանվածներին աջակցության համար՚, - հաղորդել է դեսպանը:



