Արմինֆո.Կատալոնիայում հանրաքվեն խիստ տագնապալի միտումներ է պարունակում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համար: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի /Ստեփանակերտ/ տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի է ունեցել Իսպանիայից առանձնացման հանրաքվե: Կատալոնիայի ժեներալիտետի պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլի համաձայն՝ Իսպանիայից անկախացմանն աջակցել է քվեարկածների 90%-ը: Իսպանիայի վարչապետն արդեն հայտարարել է, որ «Կատալոնիայի անկախության հանրաքվե տեղի չի ունեցել»:
Վերլուծաբանը Կատալոնիայի հանրաքվեն բնորոշել է՝որպես XXI անվտանգության միջավայրի համատեքստում «միակողմանի հանրաքվե» աշխարհաքաղաքական գործիքի փորձարկման և հղման ևս մեկ աստիճան: Գործիքի գործարկման նպատակները, ըստ նրա, չեն փոխվել և նախկինի պես ուղղված են մեծ տարածությունների վերաֆորմատավորմանը, որոնք ավելի վաղ նորմավորվում էին կայսրությունների շրջանակներում:
«Կարծում եմ՝ «միակողմանի հանրաքվեն» հղացվում է՝ հենց վերոհիշյալ հետկայսերական տարածություններում օգտագործման համար: Ողջ հարցն այն , թե ումից կսկսեն նախագծողները, չնայած Ռուսաստանում, ինչպես նաև Թուրքիայում, այդ ամենն արդեն աշխատում է:
Արզումանյանը համոզված է, որ այդ գործընթացը կվերաբերի նաև Եվրոպային, քանի որ այնտեղ, որտեղ այն սկսել են՝ եվրոպական տարածաշրջաններում, առանձնանալ ցանկացողների մոտ չկա ուժային բաղադրիչ: Նրա կանխատեսումներով, «միակողմանի հանրաքվե» գործիքի յուրացումից հետո, դրա բաղադրիչները կարող են ուժեղանալ ուժային ասպեկտով, իսկ ապագա սպառնալիքները թուլանալ՝ ավտոխտոնության բացառմամբ: