


Արմինֆո. Զինծառայողների սոցիալական խնդիրները Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում են: Հոկտեմբերի 2-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Դա վերաբերում է ինչպես ծառայողներին, այնպես էլ զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին: Ինչպես հիշում եք, ստեղծվել է հատուկ հիմանդրամ զոհվածների և հաշմանդամների ընտանիքներին օգնություն տրամադրելու համար (ժողովրդի շրջանում հայտնի է որպես «1000 դրամների՚ հիմնադրամ - խմբ), որը իրեն լիովին արդարացրել է: Վաղը կկայանա հիմնադրամի հոգաբարձուների հերթական նիստը: Մենք մտադիր ենք նաև այցելել այն ընտանիքներին, որոնց հիմնադրամն արդեն օգնել է՚, - ասելէ Սարգսյանը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ևս մեկ հարց, որը գտնվում է պաշտպանական գերատեսչության ուշադրության կենտրոնում, դա հաշմանդամ և զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարաններով ապահովելն է: «Երկար տարիներ գոյություն ունեն ցուցակներ, սակայն հարցը չի լուծվել: Մենք մտադիր ենք մինչև տարեվերջ լուծել այդ խնդիրը: Երևանում խնդիրը կլուծվի կառուցվող տներում օրդերների օգնությամբ, իսկ մարզերում` սերտիֆիկատների օգնությամբ՚, - ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Մեկնաբանելով փոխատեղումները զինված ուժերում` Սարգսյանը նշել է, որ խոսքը վերաբերում է ռոտացիային: Նրա ասելով, դա թույլ էտալիս ձևավորել ունիվերսալ ուժեր` խնդիրները լուծելու համար: «Էլի փոփոխություններ կլինեն, դա ռոտացիա է, պետք չէ այլ ենթատեքստ փնտրել: Դա բնական գործըթնաց է՚, - եզրափակել է պաշտպանության նախարարը:



