


Արմինֆո.2017 թվականը հաջող էր բանակը սպառազինությամբ ապահովելու առումով: Հոկտեմբերի 2-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա ասելով, Հայստանը կշարունակի սպառազինության գնումները` ինչպես Ռուսաստանի վարկի, այնպես էլ այլ ծրագրերի շրջանակում: Ընդ որում, նա մանրամասներ չի հայտնել գնված սպառազինությունների տեսակների մասին, հիշեցնելով, որ սպառազինության ոլորտը փակ թեմա է:
Միևնույնն ժամանակ, Սարգսյանը տեղեկակցրել է, որ Հայաստանի ՊՆ-ին հաջողվել է տնտեսել գնման ծախսերի 10 տոկոսը` դրանց կանոնակարգման շնորիհիվ: Նրա ասլեով, տնտեսված միջոցները կուղղորդվեն պաշտպանությանը: Ըդն որում նա ընդգծել է, որ բանակի մատակարարները պետք է վստահ լինեն, որ գործում են հավասար մրցակցային պայմաններում, իսկ ՊՆ պետք է վստահ լինի ձեռք բերվող արտադրանքի որակին:
Խոսելով անցնող տարվա մասին` նախարարը փաստել է, որ տարին ծանրաբեռնված էր: «Ներկայացվել են ծրագրեր, անցկացվել են միջոցառումներ, առաջադրվել և իրագործվել են խնդիրներ: Դրանցից ամենաառաջնայինը վերաբերում է բանակի մարտունակությանը, գործընթացը բաղկացած է երեք տարրից. սպառազինությունների ձեռք բերում, անձնակազմի մարտունակության բարձրացում, հրամանատարության արդյունավետության բարձրացում՚, - ասել է Սարգսյանը:
Նրա ասելով, անցկացվել է «Ազգ-բանակ՚ համաժողով, որի ընթացքում ներկայացվել են մի շարք նախաձեռնություններ, այդ թվում` Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ուսումնարանի փոխանցումը: Նրա ասելով, գաղափարի իրագործումը դրական արդյունք է տվ ել:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև «Բանակ-«Թումո՚ համագործակցությանը և «Թումո՚ կենտրոնների բացմանը խոշոր զորամասերում, ինչի շրջանակում հետևողականորեն անցկացվում է զինծառայողների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում: Նախարարի ասելով, բանակի համար հետաքրքրութուն կարող են ներկայացնել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսները, ինչպես` «ԴիջիԹեքը՚: «Արդեն մշակվել և ներդրվել են այպիսի միջոցներ, որոնց անալոգը չկա շուկայում: Դա առաջին քայլն է պաշտպանական արդյունաբերության զարգացման գաղափարի իրագործման և Հայաստանի միջազգային շուկա դուրս գալու ճանապարհին` որպես սեփական մշակումները ներկայացնող երկիր՚, - եզրափակել է նախարարը:



