Արմինֆո. Ամերիկյան Միչիգան նահանգի Սենատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին հետևել դրա օրինակին:
Փաստաթուղթը ներկայացրել է սենատոր Դեյվիդ Քնեզեքը, ով նշել է, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է Հարավային Կովկասում և պատմական հայկական տարածք է, որը ԽՍՀՄ ժամանակ գլխավոր քարտուղար Ստալինի կողմից փոխանցվել է Ադրբեջանական ԽՍՀ-ին՝չնայած այն բանին, որ այն առավելապես բնակեցված է հայերով:
Սակայն, ինչպես ընդգծել է սենատորը, ԽՍՀՄ փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղը, ինչպես և մնացած խորրդային հանրապետությունները, ինքնորոշվել է՝ միջազգային իրավական նորմերին համապատասխան: Այսպիսով՝ Միչիգանը դարձել է ամերիկյան 8-րդ նահանգը, որը ճանաչել է Արցախը: