Արմինֆո.Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է անկախ Իրաքյան Քուրդիստանի ստեղծման հանրաքվեի արդյունքները:
Ինչպես նշվում է ԱՀՀ՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ, քուրդ ժողովուրդն ինքնորոշման և սեփական պետականության ստեղծման լիակատար իրավունք ունի:
Նշենք, որ նախօրեին տեղի է ունեցել Իրաքյան Քուրդիստանի ստեղծման հանրաքվե: Չնայած այն բանին, որ հանրաքվեի արդյունքները կհրապարակվեն 72 ժամ անց՝ ձայների նախնական հաշվարկը ցույց է տվել, որ հանրաքվեի մասնակիցների մեծ մասը հանդես է եկել անկախ քրդական պետության ստեղծման օգտին: Այնուամենայնիվ, Իրաքը և Թուրքիան արդեն հասցրել են իրենց խիստ դժգոհությունը հայտնել տարածաշրջանում ընթացող գործընթացների առնչությամբ՝ ընդգծելով, որ չեն ընդունի հանրաքվեի արդյունքները, եթե դրանք դրական լինեն: Իրաքյան քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին իր հերթին հայտարարել է, որ մտադիր չէ առճակատման գնալ հարևանների հետ և ցանկանում է խնդիրը լուծել բանակցային ճանապարհով: