
Արմինֆո.Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն «Ամերիկայի Ձայնի՚ հետ հարցազրույցում որոշ պարզաբանումներ է տվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում Արցածի շուրջ տարածքները վերադարձնելու մասին իր աղմկահարույց հայտարարության առնչությամբ:
Նախարարը, մասնավորապես, հավաստիացրել է, որ ԶԼՄ-ներում իր հայտարարությունը ներկայացվել է հատվածաբար` համատեքստից կտրված: «Ընդհանուր առմամբ, ես խոսել եմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք սկզբունքների և վեց տարրերի մասին, որոնք ներկայացված են ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների ղեկավարների հայտարարություններում, որոնք մշակել և ներկայցրել են որպես մեկ ամբողջ` հենց այդ կողմերը: Այդ առնչությամբ այդ սկզբունքներն ու տարրերը մեկը մյուսից տարանջատելու փորձերն անհնար կդարձնեն կարգավորման գործընթացը, այդպես է վարվում հենց Ադրբեջանը տարիներ շարունակ՚, - հայտարարել է Նալբանդայնը, մեջբերելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ամբիոնից հնչեցրած հայտարարությունն այն մասին, թե բանակցությունների գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: «Ինչպես հայտարարել է նախագահը, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի, մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց արդար և տրամաբանական լուծումը, քանի որ մնացած բոլոր հարցերը ԼՂՀ կարգավիճակի հարցի ածանցյալ են՚, - նշել է նախարարը, վերստին ընդգծելով, որ բոլոր հարցերը հնարավոր է լուծել միայն բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության պայմաններում: Նալբանդյանը նաև հաղորդել է, որ սպետեմբերի 23-ին կկայանա իր հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, որի ընթացքում կքննարկվի Մինսկի միջնորդների տարածաշրջան այցի ժամանակացույցը և երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ «Հայայստան-Սփյուռք՚ 6-րդ համաժողովում Նալբանդյանը հայտարարել էր, թե ղարաբաղյան կարգավորման շրջանակում կհանձնվեն այն տարածքները, որոնց հանձնման դեպքում Արցախի անվտանգության համար սպառնալիք չի առաջանա: Դա հարուցել էր հասարակական մեծ հակազդեցություն: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում, մասնավորապես, հայտարարել էր, որ Արցախի շուրջ բոլոր տարածքները կարևոր նշանակություն ունեն նրա անվտանգությունն ապահովելու առումով: Իսկ Արցախի խորհրդարանի փոխխոսնակ Վահրամ Բալայանը հայտարարել էր, որ Արցախի սահմաններն ամրագրված են հանրապետության սահմանադրությամբ և փոփոխման ենթակա չեն: