Արմինֆո.Բավականին մեծ է Ղարաբաղի և Աբխազիայի վերաբերյալ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության հավանականությունը Նյու Յորքում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կռիլովը:
«Կարծում եմ, որ բավականին մեծ է հավանականությունը, որ Վրաստանը միանա Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ հայտարարությանը: Չեմ կարող ասել ամենայն վստահությամբ, սակայն, Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ այդ երկրների համատեղ հայտարարությունը Երևանի համար լավագույն տարբերակը չի լինի: Ինձ թվում է` Վրաստանում ՆԱՏՕ զորավարժություններին մասնակցությունից հրաժարվելու որոշումը Երևանում ընդունել են ելնելով տարածաշրջանային համատեքստից` Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի դաշինքի ամրապնդումից: Տարածաշրջանում լարվածության մեծացման պայմաններում Հայաստանի ղեկավարությունը, միանգամայն բնական է, որոշում կայացրեց ՆԱՏՕ զորավարժությունների մասնակցության աննպատակահարմարության մասին՚, - ընդգծել է փորձագետը:
Կռիլովը համոզված է, որ անկախ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերության նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքից, Հայաստանի մասնակցության վերաբերյալ որոշումը կայացվել էր ոչ թե Մոսկվայում, այլ` Երևանում: Փորձագետը հայ-ռուսական հարաբերություններում հնարավոր կտրուկ փոփոխությունները պայմանավորել է ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցությամբ, ինչպես նաև հանրապետության տարածքում ՆԱՏՕ զորքերի տեղակայմամբ: Ընդ որում, տարբեր ձևաչափերով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության նկատմամբ Մոսկվան, նրա գնահատմամբ, նորմալ է վերաբերվում:
«ՆԱՏՕ-ն, մասնավորապես, ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել են, որ պատրաստ չեն պատասխանատվություն ստանձնել Հայաստանի անվտանգության համար: Պատրաստ չեն փոխհատուցելու նաև Հայաստանի տնտեսական կորուստները հայ-ռուսական հարաբդրությունների սառեցման դեպքում: Հաշվի առնելով հարևանների հետ Հայաստանի հարաբերությունները` ՀԱՊԿ մասնակցությունն ու Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը չափազանց կարևոր են Երևանի համար: Հետևաբար, տվյալ դեպքում Երևանի դիրքորոշման վրա առավելապես ազդում է այդ դիրքորոշումը, քան` Մոսկվայի հետ հարաբերությունները՚,- կարծում է Կռիլովը:
Իսկ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները փորձագետը պայմանավորում է միջազգային հարաբերությունների կանոններով, որոնց համաձայն, երկրների մեծ մասը չի ցանկանում հարաբերությունները փչացնել խոշոր տերությունների, առաջին հերթին, ԱՄՆ հետ: Այդ լույսի ներքո, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունում զարմանալի ոչինչ չկա: Եվ այդ համագործակցությունից առավելություններ ստանալը, հաշվի առնելով Հայաստանի բարդ վիճակը, Մոսկվայում կընունեն միայն ըմբռնումով՚, - ամփոփեէլ Կռիլովը :
Արմինֆո.Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: