
Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներ Գարեգի Բ-ի և Ալլահշուքյուր Փաշազադեի հերթական հանդիպման քաղաքական արդյունքները հանգեցվում են Ռուսաստանի դերի հերթական ընդգծմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, տվյալ դպքում` պատրիարք Կիրիլի անձնական դերով կողմերի «հաշտեցման՚ գործում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
Սեպտեմբերի 8-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն:
«Ցավոք սրտի, հենց ՌՈՒԵ միջնորդությունն է անտեղի քաղաքականացնում այդ հանդիպումը: Հնարավոր է` եթե նման հանդիպումներն անցկացվեին որպես պատրիարքի և Ռուսաստանի մահմեդականների առաջնորդի համատեղ նախաձեռնություն, կարող էին թվալ պակաս անհեթեթ: Այստեղ կարելի էր խոսել միջեկեղեցական երկխոսության շրջանակում հայ և ադրբեջանցի հոգևորականության միջև փոխըմբռնում հաստատելու Ռուսաստանի ձգտման մասին՚, - ընդգծել է նա:
Ընդ որում, Մելիքյանը նպատակահարմար է գտնում հայ և ադրբեջանցի հոգևորականության նման հանդիպումների անցկացումն առանց միջնորդների, ափսոսանքով նշելով, որ մոտ ապագայում առկա ձևաչափի փոփոխությունն անհնար է` նկատի առնելով մի շարք քաղաքական և այլ գործոններ:
Վերլուծաբանը կարծում է, որ, մեծ հաշվով, երկխոսությունն ու գործողությունների համատեղ համաձայնեցված ծրագիրը, որը նպատակաուղղված լիներ հայ և ադրբեջանցի հոգևորականության փոխադարձ թշնամանքի և ագրեսիվության մակարդակի նվազեցմանը, անշուշտ, կարող էին նպաստել հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված կշռադատված քաղաքական քայլերի իրագործմանն ու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը:
«Սակայն, դժբախտաբար, քաղաքական կարգավորման գործընթացն առայժմ փակուղում է, իսկ հոգևոր առաջնորդները պատրաստ չեն պատասխանատվություն ստանձնել ազգամիջյան հարաբերությունների իրական կարգավորման համար: Նման իրողություններում անիմաստ է հակամարտող կողմերի համար գործնական դրական արդյունք ակնկալել հոգևեր անձանց հանդիպումից՚, -ամփոփել է վերլուծաբանը: