Արմինֆո. Այն ժամանակ, երբ հայաստանյան ընդդիմությունը կասկածի տակ է դնում հայկական ծագումով խորհրդային առաջնորդների գործուներությունը, քննարկելով այդ գործիչների անունը կրող փողոցների անվանումների պահպանման նպատակահարմարությունը, ալիևյան ագիտպրոպն էլ է ամբողջ ուժով հարվածի տակ վերցնում նրանց: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Եթե այդ գործիչների հետքը պատմության մեջ չլիներ այդքան նշանակալից և նրանք պատիվ չբերեին իրենց ժողովրդին, ապա Բաքուն այսօր չէր անդրադառնա նրանց գործունեությանը, նրանց չէր դարձնի քննադատության թիրախ: Մենք դա պետք է գիտակցենք և մեր գործողություններով ջուր չլցնենք հակառակորդի քարոզչական ջրաղացին: Մենք պետք է արժանիորեն գնահատենք մեր ժողովրդի զավակներին և նրանց լուրջ ավանդը համաշխարհային պատմության ստեղծման գորչծին»,-եզրափակել է Շարմազանովը:
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակումներ են հայտնվել, որոնցում կտրուկ քննադատվում է ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի, ինչպես նաև 19-20 դարերի հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի գործունեությունը:
Իսկ ավելի վաղ «Ելք» դաշինքն առաջարկել էր անվանափոխել խորհրդային շրջանի գործիչների անվանումով փողոցներն ու դպրոցները: Մասնավորապես, մայրաքաղաքի ավագանու «Էլք» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Ալեքսանդր Մյասնիկյանի, Սարգիս Կասյանի, Անաստաս Միկոյանի անվան փողոցները: Ընդդիմադիր «Երկիր Ցիրանի» խմբակցությունը նույնպես մտադիր է քաղաքապետարանում բարձրացնել բոլշևիկյան առաջնորդների անունները կրող փողոցները և դպրոցները վերանվանելու հարցը: Ըստ «Երկիր Ցիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի, նրանք պատրաստվում են սկսել Լենինգրադյան փողոցից: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արդեն պատրաստակամություն է հայտնել քննարկել ընդդիմության առաջարկները:
Արմինֆո. Սեպտեմբերի 2-ին Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ավագանու որոշման մի շարք նախագծեր, այդ թվում՝ փողոցների անվանակոչության «Ելք» խմբակցության անդամների կողմից առաջարկված որոշման նախագծերը: