


Արմինֆո.Ադրբեջանի կողմից Նախիջևանի ուղղությամբ ռազմական տեխնիկայի կուտակման առնչությամբ ՀԱՊԿ օգնությանը դիմելու անհրաժեշտություն այսօր չկա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսում է արդյոք Հայաստանը դիմել ՀԱՊԿ օգնությանը՝ կապված Հայաստանի հետ սահմանին կենդանի ուժի և սպառազինության կուտակման հետ:
«Այսօր նման անհրաժեշտություն չկա: Այն, որ Ադրբեջանի ԶՈւ սպառազինույթուն է կուտակում, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, մեզ համար նորություն չէ: Ամեն ինչ հսկողության տակ է գտնվում»,- ասեռլ է փոխնախարարը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ փուլում է գտնվում Ռուսաստանի հետ 200 մլն զենքային պայմանագրի իրականացումը՝ Զաքարյանը նշել է, որ բոլոր համաձայնագրերը ստորագրվել են, և մատակարարումների գործընթացը շարունակվում է:
Միաժամանակ նա հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք Հայաստանը նախատեսում է հետագայում ձեռք բերել ռուսական նորագույն C-350 Е «Վիտյազ» զենիտահրթիռային համակարգեր՝ մշակված Հարավային Կորեայի մասնակցությամբ: Ռուս փորձագետները չեն բացառել, որ Հայաստանը կարող է այդ համակարգերի հնարավոր գնորդներից մեկը լինել:


