Արմինֆո. Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել Գերմանիայի երկու պատգամավորների նկատմամբ` Ղարաբաղ այցելելու համար:
Ինչպես հաղորդում է Haqqin.az-ը, վկայակոչելով Schweriner Volkszeitung-ը, այդ մասին հայտարարել է Բեռլինում Ադրբեջանի դեսպանության ներկայացուցիչ Վուգար Գաֆարովը: Նրա ասելով, այժմ դեսպանությունը ստուգում է եվրոպական պատգամավորների Լեռնային Ղարաբաղ այցի վերաբերյալ տեղեկատվությունը: Նրանք ներառվել են Ադրրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում», և նրանց մուտքը երկիր արգելված է: «Հարուցվել է քրեական գործ, և ընթանում է հետաքննություն», - ասել է Գաֆարովը:
Խոսքը վերաբերում է Եվրախորհրդարանի պատգամավորներ Խոլգեր Արպեին և Էնրիկե Կոմնինգին, ովքեր փետրվարին որպես դիտորդ մասնակցել են Լեռնային Ղարաբաղի սահմանադրական հանրաքվեին:
Արմինֆո.Բաքուն սպառնում է Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշեին Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» ներառել՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:
Արմինֆո. «Եթե ես ապրեի Պակիստանում, բնականաբար, հետապնդման կենթարկվեի Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, սակայն, բարեբախտաբար, ես արդեն այնտեղ չեմ ապրում», - հայտարարել է Գերմանիայից դիտորդ, պակիստանցի իրավապաշտպան Քամալ Խանը` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցյում:
Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 23-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: