Արմինֆո. Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունավետության ինդիկատորը կլինի Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը և Անդրկովկասի տարածաշրջանային անվտանգության խնդիրը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը` մեկնաբանելով հուլիսի 21-ին Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի Սոչիում կայացած հանդիպումը:
«Հուլիսին նախագահների միջև կայացել է դիքրորոշումների հերթական հստակեցում, և արդեն առաջիկայում պարզ կլինի, թե որքանով հաջողված էր այդ հստակեցումը: Սոչիում ինտրիգն առանձնապես մեծացնում էր հանդիպման անցկացումցի տառացիորեն ժամեր առաջ դրա մասին հայտարարելը: Դժվար է պատկերացնել, որ նախագահների հանդիպման մասին որոշում է կայացվել ինքնաբուխ: Հատկապես` Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում ակնհայտորեն ոչ մեկ ամսում կուտակված խնդիրների ամենալայն սպեկտորի ֆոնին: Դե` նաև, անշուշտ, Սոչիի քննարկումների գլխավոր թեման չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունն էր», - նշել է նա:
Վերլուծաբանը կարծում է, որ Ղարաբաղում խաղադրույքների մեծացումը հղի է հակամարտության ապասառեցման վտանգով, ինչն ուղեկցվում է անմիջականորեն Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին դիմակայության սրմամբ: Նրա կանխատեսմամբ, ՀԱՊԿ և, առավել ևս, ԵԱՏՄ դաշնակիցների հետ Ռուսաստանի միասնական դիրքորոշումների երաշխիքների բացակայության ֆոնին դա Կրեմլին կդնի լրացուցիչ մարտահրավերների առջև: Էսկալացիան նաև հղի է բանակցային ձևաչափերի խարխլմամբ և նորերի որոնմամբ, որոնցում Մոսկվայի համար արտոնյալ տեղ ոչ ոք չի երաշխավորում: Նրա գնահատմամբ, հենց դրանով է պայմանավորված իրավիճակը գոնե վերահսկողության տակ պահելու ՌԴ ձգտումը:
Ադրբեջանին ռուսական սպառազինությունների մատակարարումները համարելով երկկողմ համագործակցության ամենաբարդ հարցը` Մարկեդոնովն ընդգծել է, որ Մոսկվան դա դիտարկում է որպես շահավետ բիզնես, իսկ Երևանը նշում է Ղարաբաղի շուրջ ռազմական սրումը Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարումից հետո: Բաքուն հատուկ գովազդում է Ռուսաստանից զենքի մատակարարումները, այն մատուցելով որպես այն բանի ապացույց, որ Մոսկվան ձգտում է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել Բաքվի շահերին համապատասխան:
Վերլուծաբանի գնահատմամբ, դա շատ հեռու է իրականությունից, սակայն, տեղեկատվական արշավներում, ոչ ոք, առանձնապես, ճշմարտությանը հետամուտ չի լինում: Ուստի, Ադրբեջանի պաշտպանության նախարրաությունը շտապեց ԶԼՄ-ներին հաղորդել, որ «հունիսի վերջին Բաքու հասած ժամանակակից սպառազինության մեծ խմբաքանակն առաջիկայում կուղարկվի ճակատամերձ գոտի»:
«Սակայն, Բաքվի ակտիվ փիարից զատ, կամա թե ակամա, խաղակցում են նաև Ռուսաստանի որոշ ներկայացուցիչներ: Եվ դա այն ֆոնին, որ շահագրգռված լինելով ՀԱՊԿ և ԵԱՏՄ գծով ինտեգրացիոն կապերի զարգացմամբ, չխոսելով արդեն պաշտպանության և անվտանգության ոլորտում երկկողմ կապերի մասին, Մոսկվան ամեն կերպ ձգտում է խուսափել ռազմական բիզնեսը Ղարաբաղում էսկալացիայի հետ շաղկապումից», - ամփոփել է վերլուծաբանը: