Արմինֆո. «Հին Երևան» նախագծի իրականացումը կմեկնարկի ընթացիկ տարվա աշնանը և կընթանա 3.5 տարի: Այս մասին ՀՀ խորհրդարանում կայացած բյուջետային լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Ըստ նրա, շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում կպահպանվի Առաջին Հանրապետության գործիչ Արամ Մանուկյանի տունը: Բացի այդ, Սարգսյանի հավաստմամբ, կվերականգնվի Աֆրիկյանների հին տունը, որն ապամոնտաժվել էր:
«Հին Երևանի» վերջնական նախագիծը շուտով կհաստատեն Քաղաքաշինության պետական կոմիտեն, Մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:
«Հին Երևանը» կկառուցվի Աբովյան, Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցների միջև: Շենքերը նախատեսված է կառուցել առավելագույնը երկու ստորգետնյա հարկերով, երեք վերգետնյա և վերնահարկով (թաունհաուզի ոճով): Այնտեղ էլ նախատեսվում է հավաքել հին շենքերը (XIX - XX դդ.), որոնք նախկինում ապամոնտաժվել էին էլիտար բարձրահարկ շենքերի կառուցման նպատակով: Նախագիծը գնահատվում է $ 120-130 մլն և հաստատվել է 2014 թվականի նոյեմբերին:
Ինչ վերաբերում է 33 թաղամասին, որը կկառուցվի «Ֆիրդուսու» շուկայի տեղում, և կանվանվի «Հարավային պողոտա»: Այն կկառուցվի 3 տարվա ընթացքում: «3 ճառագայթային փողոցները կձևավորեն շրջանաձև հրապարակը: «Ֆիրդուսի» շուկայի տարածքի կառուցապատման արդյունքները կերևան այս աշնանը», - ասել է նա: Ըստ նրա, Երևանի քաղաքապետարանն այդ ժամանակահատվածում նոր տեղեր կգտնի «Ֆիրդուսի» շուկայում աշխատողների համար: «Չնայած այն հանգամանքին, որ սա շատ կարևոր ծրագիր է, բայց մարդիկ մեզ համար ոչ պակաս կարևոր են: Ըստ իմ տեղեկությունների, քաղաքապետարանի կողմից այդ հարցը կլուծի առանց ցնցումների»,-հայտարարել է Սարգսյանը: