Արմինֆո. Քաթարի քաղաքացիների համար վիզաների չեղարկումը նպատակաուղղված է զբոսաշրջության զարգացմանը և քաղաքական գործընթացներին չի առնչվում: Հունիսի 8-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Փոխնախարարի ասելով, առաջիկայում վիզային ռեժիմի ազատականցումը կվերաբերվի ևս վեց երկրների քաղաքացիների: Ինչպես նշել է Քոչարյանը, Վրաստանն առանց վիզային ռեժիմ է սահմանել անհամեմատ ավելի մեծ թվով երկրների քաղաքացիների համար, ինչի արդյունքում այնտեղ ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում:
Ինչպես կարծում է ԱԳՆ ներկայացուցիչը, Քաթարի հետ մի շարք իսլամական երկրների հարաբերություննեիր խզումը «մեր դաշից դուրս է»: Հիշեցնենք, որ հունիսի 10-ից Քաթարի քաղաքացիներն իրավունք ունեն Հայաստան այցելել առանց վիզայի:
Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը և ԱՄԷ-ն խզել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները, հայտարարելով, թե Դոհան աջակցում է միջազգային ահաբեկչական կազմակերպություններին: Հետագայում էմիրության հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարեցին Լիբիայի արևելյան մասը, Եմենը, Մալդիվներն ու Մավրիկիան: Սկանդալն ավելի բորբոքվեց, երբ հայտնի նդարձավ, որ Քաթարի պաշտոնական իշխանությունները շուրջ միլիոն դոլլար են վճարել «Ալ Քաիդային» առնչվող խմբավորմանը` թագավորական ընտանիքի անդամներին ազատելու դիմաց: