Արմինֆո.Եվրամիությունը գտնում է, որ ստատուս-քվոն անկայուն է, և ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի՝ միջազգային իրավունքին համապատասխան: Այդ մասին մայիսի 23-ին Բրյուսելում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստըի արդյունքների համաձայն ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
Նա նշել է, որ Նալբանդյանի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը. «Եվրամիությունը շարունակում է լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքներին և առաջակներին»:
Միաժամանակ Մոգերինին նշել է, որ օրակարգում եղել են նաև տարածաշրջանային հարցեր. «Մենք քննարկել են սիրիական ճգնաժամի շուրջ իրավիճակը և մի շարք այլ տարածաշրչջանային հարցեր: ԵՄ-ն հաստատել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու գործին իր հավատարմությունը: Մենք խրախուսում ենք կողմերին՝ սկսելու
առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթաց: