Արմինֆո. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Բիշքեկում ՀԱՊԿ երկրների պետությունների ղեկավարները որոշում են կայացրել կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ԱԱԽ քարտուղար, ՀՀ ԶՈՒ նախկին պետ Յուրի Խաչատուրովին նշանակելու մասին: Ավելի վաղ ՀԱՊԿ ղեկավարները հավանություն էին տվել յուրաքանչյուր երեք տարին մեկ կազմակերպության գլավոր քարտուղարի մակարդակով ռոտացիա իրականացնելու մասին` հաշվի առնելով ռուսերենի այբուբենը: Նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում գլխավոր քարտուղարի նշանակման հարցն օրակարգից հանվել էր` Ղազախստանի նախագահի բացակայության առնչությամբ, այդ հարցը չէր լուծվել նաև ավելի ուշ, Պետերբուրգում` Բելառուսի նախագահի բացակայության առնչությամբ: