Արմինֆո.Հայաստան կարտահանձնվի ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ազատազրկման է դատապարտվել ճանապարհատրանսպորտային պատահարի համար, որի արդյունքում 18 մարդ էր զոհվել: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդ մասին հաղորդել է արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:
«Հայաստանի իշխանությունները, Արդարադատության նախարարությունը հետևողական ջանքեր են գործադրել հարցը լուծելու համար: Լուծվել են ֆինանսական պարտավորությունները, որոնք ծագել էին տուժածների և նրանց ազգականնեի կողմից Հարությունյանին նկատմամբ ներկայացված քաղաքացիական հայցերի արդյունքում և խոչընդոտում էին նրա արտգահանձնմանը», - հայտարարել է փոխնախարարը, հավելելով, որ արտահանձնման ժամկետի մասին խոսելն առայժմ վաղ է:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսին «նոր Մոսկվայի» տարածքում Հարությունյանի վարած «ԿամԱԶ»-ը բախվել էր ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել: