Արմինֆո. Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերանայելու վերաբերյալ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 25-ին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:
Նրա խոսքով, օրենքի համապատասխան, որոշում կկայացվի դիմումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում: «Դիմումը ՍԴ է ստացվել ապրիլի 14-ին, հետևաբար՝ որոշումը պետք է կայացվի 29-ից ոչ ուշ»,-պարզաբանել է նա:
Հիշեցնենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք դիմել է ՍԴ՝ բողոքարկելու խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ավելի վաղ Հայաստանի ԿԸՀ մերժել էր խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ «Կոնգրես-ՀԺԿ» նախընտրական դաշինքի հայտը:
ԿԸՀ համաձայն՝ Ազգային ժողովում ներկայացված կլինեն ՀՀԿ-ն` 58 մանդատ, այդ թվում ազգային փոքրամասնությունների երեք ներկայացուցիչ (ասորի, քուրդ, եզդի), «Ծառուկյան» դաշինքը` 31 մանդատ, որոնցից 1-ը ռուս համայնքի ներկայացուցիչ, «Ելք» կուսակցությունների դաշինքը` 9 մանդատ, ՀՅԴ` 7 մանդատ: Ազգային ժողովում կլինի 105 պատգամավոր: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ստացել է ընտրողների ձայների 1.65%-ը: